Այսօր քանդակագործ ու նկարիչ Արա Շիրազի ծննդյան օրն է․ նա կդառնար յոթանասունինը տարեկան։ Արա Շիրազը՝ Արամազդ Կարապետյանը, տաղանդաշատ ծնողների ոչ պակաս տաղանդի տեր որդին է։ Նա ծնվել է 1941-ի հունիսի ութին՝ Երևանում՝ բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում։
Ավարտելով գեղարվեստա- թատերական ինստիտուտը՝ նա դառնում է հայաստանյան ամենահայտնի քանդակագործներից մեկը։ Նրան են վստահվում կարևորագույն արձաններն ու մահարձանները՝ հայտնի բանաստեղծների, քաղգործիչների, այդ թվում նաև իր ծնողների։
Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի մեծագույն ու հանրահայտ պատկերասրահներում, նրան ճանաչում է հայկական սփյուռքը։ 1968-ից նկարիչների միության անդամ էր, ապա ընտրվել էր նախագահ։ 2009-ին նրան էր շնորհվել ժողնկարչի կոչում։
2014-ի փետրվարի քսանչորսին ծանր վիճակում ինսուլտով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է ախտորոշվել։
Գրեթե մեկ ամիս պայքարելով կյանքի համար՝ Արա Շիրազը մահացել է մարտի տասնյոթի գիշերը։ Նա ընդամենը յոթանասուներկու տարեկան էր։