Այսօր Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է

Այսօր հրաշալի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է։ Բարդ է պատկերացնել, բայց այս չքնաղ գեղեցկուհին տոնում է յոթանասունչորսամյակը։ Հանրահայտ սոպրանոն ծնվել է 1946-ի օգոստոսյան առաջին օրը՝ Լիբանանում՝ Բեյրութում, բայց մեկ տարեկանում ընտանիքը հայրենադարձվել է։ Արաքսը լեգենդար կոմպոզիտոր Տիգրան և նկարիչ Մհեր Մանսուրյանների քույրն է, վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի մայրը։

Տաղանդաշատ հայուհին, ուսումը ստանալով Ռ․ Մելիքյանի անվ․ երևանյան երաժշտական ուսումնարանում, ուսումը շարունակել է երևանյան կոնսերվատորիայում։ 1977-ից 1992 թվականներին աշխատել է երևանյան օպերային թատրոնում, իսկ 1992-ից տեղափոխվել է Ավստրալիա՝ դառնալով Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի։

Նա կարևորագույն դերեր է մարմնավորել տարատեսակ հանրահայտ օպերաներում։ Բացի այդ, իր մենահամերգներին մշտապես արտասահմանցի հանդիսատեսին ներկայացնում էր հայկական լավագույն ստեղծագործությունները՝ Կոմիտասի գլխավորությամբ։

Արաքս Մանսուրյանն այժմ բնակվում է Սիդնեյում։ Բացի մեներգչուհի լինելուց նաև դասավանդում է սիդնեյան կոնսերվատորիայում՝ հայկական երգարվեստը ներկայացնելով օտարազգիներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: