Այսօրվա խորհուրդը հարազատ ու սիրելի է բոլորին, սակայն յուրաքանչյուրն ընկալման իր դիտանյունն ու պրիզման ունի: Առավոտից համացանտ ողողված է օրվա խորհրդին համահունչ շնորհավորական խոսքերով ու հոլովակ-բացիկներով:
Մայրության բերկրանքը, թերևս, մարդկային զգացողություններից վեհագույնն է ու անփոխարինելին: Այն հատկապես Հայաստանում նշվում է առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ:
Տոնին անդրադարձ է կատարել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա գեղեցիկ նկար ու խորախորհուրդ բովանդակությամբ հրապարակում է արել, որտեղ հիշեցնում է, որ այս օրը ունի նաև Աստվածածնի ավետման խորհուրդ:
Հիշեցնենք, որ Հայոց եկեղեցին ապրիլի յոթը հենց այդ խորհրդով է նշում՝ հիշեցնելով Աստվածածնի Ավետիսը:
Հայկ Մարությանի հրապարակած նկարը ևս մեծ խորհուրդ պարունակող գեղեցիկ լուսանկար է, որով քաղաքապետն իր սերն ու հարգանքն է արտահայտում քաղաքի մայրերի և առհասարակ մայրության գաղափարի հանդեպ:
Քաղաքապետի շնորհավորական խոսքը ներկայացնում ենք ստորև: