Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Գագիկ Փարսադանյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան քառօրյայի հերոս Գագիկ Փարսադանյանի ծննդյան օրն․ նա կտոներ հոբելյանական 60-ամյակը, սակայն հեռացավ մեզնից՝ հանուն հայրենիքի խաղաղության։ Գագիկը Կապանից էր, մասնակցել էր նաև արցախյան հերոսամարտին, որտեղ վիրավորում էր ստացել՝ դառնալով հաշմանդամ։ Արցախում անմոռանալի դեպք է, երբ նրան շրջապատել էին թուրքերը, Գագիկն սկսել է թուրքերեն խոսել՝ Հասան ներկայանալով։ Մինչև կյանքի վերջ դա նրա մականունը մնաց։

Բայց երբ եկավ ապրիլն ու հայրենիքը վտանգված էր, առանց երկմտելու մարտի դաշտ է շտապել։ Նա ասում էր, եթե կարողանա իր կյանքով գեթ մեկ տասնութամյա պատանու կյանք փրկել, ուրեմն գնալը զուր չէ։ Նա չհասցրեց լիարժեք օգնության հասնել տղաներին՝ զոհվելով սիսիանցի կամավորներին տեղափոխող այն չարաբաստիկ ավտոբուսում։

Ծանր է Փարսադանյանի կորուստն ընտանիքի համար։ Այրին՝ Անահիտը, պատմում է՝ խոսք չի եղել անգամ, որ նա կարող է չմեկնել առաջնագիծ։

Փարսադանյանը չորս երեխաների հայր էր։ Նրա դուստրերը հիմա 33 և 16 տարեկան են, որդիները՝ 29 և 27։

Понравилась статья? Поделиться с друзьями: