Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 42 տարեկան։ Նա աշխարհազորային այն քաջարի մարտիկներից է, որոնք թողնելով ամեն ինչ, մեկնել են առաջնագիծ՝ մատաղ սերնդի կողքին կանգնելու համար։ Նա առաջին կամավորներից էր, որ անդամագրվեց սահման մեկնելու։

Սիսիանցի խումբը ճամփա բռնեց զինվորների կողքին կանգնելու՝ անկախ ամեն ինչից։ Նա, ընկերների հետ, օրինակ դարձավ մեծ կամքի ու հերոսական ոգու՝ միշտ առավելագույն արժեքի՝ հայրենիքի մասին մտածելու ու հարկ եղած պահին ոտքի ելնելու։

Բայց Հովհաննիսյանի առաքելությունը կիսատ մնաց․ նա սիսիանցի մյուս կամավորների հետ ապրիլի չորսին թռչող սարքի հարվածային զոհ դարձավ։ Ծանր վիրավորում ստանալով՝ Արմենը մի քանի օր կենաց-մահու կռիվ է տվել թշնամու՝ վիրավորման դեմ, բայց չի կարողացել հաղթող դուրս գալ վերջին պայքարում։

Հովհաննիսյանն ամուսնացած էր։ Նրա որդին՝ Արեգը, արդեն ինը տարեկան է։

Понравилась статья? Поделиться с друзьями: