Այսօր ապրիլյան քառօրայի անմահ հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրնէ․ նա կդառնար 29 տարեկան։ Ավագ լեյտենանտն ընդմիշտ հեռացավ ապրիլի չորսին՝ վեց զինվորի հետ հարձակվելով «Սիս» դիտակետի վրա:
Մարտ վարելով 40րոպե՝ Արգիշտին զինվորներին հրահանգել է կրակով ապահովել: Ապա մենակ ելնում է դիրքը՝ թույլ չտալով զինվորներին գալ: Միայնակ մարտնչելով քսան րոպե՝ ձայները լռում են․․․ Գաբոյանն այլևս չի վերադառնում:
Նախօրեին Արգիշտին հանդիպել է հորը՝ պայմանագրային սպա Արծվիկ Գաբոյանին, որն իր ղեկավարած դասակով եկել էր Թալիշ։ Արծվիկը հանդիպել էր որդու հետ, զրուցել, հրաժեշտ տվել՝ չիմանալով՝ հրաժեշտն ընդմիշտ է լինելու։
Արգիշտիի պես նվիրյալները մեծագույն հպարտութուն է բոլորիս համար։ Հենց իրենց նման հերոս տղաներն են պահում հայրենիքի պատիվը։ Նրա հիշատակն անմար է բոլորիս սրտերում, նա եղել ու կմնա հերոս, որը միայնակ մարտնչեց անհավասար պայքարում՝ զոհվելով հանուն բոլորիս ազատության։