Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Գագիկ Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս ենթասպա Գագիկ Մելքոնյանի ծննդյան օրն է. նա կդառնար երեսունհինգ տարեկան: Ծնվել է 1985-ին՝ Զոլաքար գյուղում։ Հերոսաբար նահատակվեց ապրիլյանին՝ ամսի չորսին, երբ ընդամենը մեկ օր էր մնացել մինչ զորացրվելը։

Նա տասնութ հոգանոց իր խմբին հրամայեց հետ գնալ, քանզի որպես դիպուկահար, մարտն իր վրա վերցնելու որոշում կայացրեց։ Թշնամին, տեսնելով, որ չի կարող հաղթել նրան, ռումբ է նետում Գագիկի վրա։ Նա իր հերոսական որոշմամբ կանխեց թշնամու՝ խորք ներթափանցումը։ Պարգևատրվել է արիության մեդալով։

Գագիկի ընտանիքը կորցրեց իր միակ կերակրողին։ 2016-ի հունվարին Գագիկի մայրը մահացել էր՝ չկարողանալով ապաքինվել ինսուլտից։ Նրանք ամենը վաճառել էին՝ մորը փրկելու համար, սակայն անօգուտ։

Եղբոր մահվանից հետո նրա քույրը՝ Ալիսան և եղբայրը՝ Սամվելը, որն առողջական լուրջ խնդիրներ ունի և չի կարողանում աշխատել, մնացել են ծայրահեղ ծանր վիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: