Այսօր ապրիլյան պшտերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, լեյտենանտ Արթուր Աղասյանի ծննդյան օրն է

Աղասյան ընտանիքը հայրենիքին է տվել իր երկու առյուծ զավակներին։ Արթուրն ու Արսենը հայրենիքի պաշտպանության համար անձնվիրաբար պայքարած մեր քաջորդիներն են, ովքեր ոչինչ չեն խնայել հայրենքի սահմանների անառիկությունը պահելու համար։

Արթուրը լեյտենանտ է եղել տարիներ շարունակ, իսկ նրա եղբայրը ժամկետային զինծառայող էր։ Այսօր լեյտենանտ Արթուր Աղասյանի ծննդյան օրն է։

Արթուրը ժամանակին իր մասնակցությունն է ունեցել ապրիլյան պшտերազմին, ստացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետի կոչում։

Արթուրն անձնվիրաբար մասնակցել է նաև արցախյան վերջին պատերազմին։ Նրա և եղբոր անունները հրապարակվել են հոկտեմբերի իննին՝ որպես կյանքը հայրենիքի համար տված քաջորդիների։ Երկար ժամանակ տղաների մшրմինները չէր գտնվում։

Ծնողները մեծագույն հույսով սպասում էին, որ ինչ-որ հրաշքով իրենց տղաները կվերադառնան։ Ավելի ուշ գտնվել է Արսեն Աղասյանի մարմինը, սակայն Արթուրի ճակատագիրը մինչ այսօր էլ շարունակում է անհայտ մնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: