Այսօր Անջելինա Ջոլիի ծննդյան օրն է

Այսօր գեղեցկուհի դերասանուհի, կինոաստղ Անջելինա Ջոլիի 45-ամյակն է։ Հրաշագեղ Անջելինան կինոաշխարհը բացահայտել է 1982-ին՝ «Ելքի փնտրտուքը» ֆիլմում, որտեղ նկարահանվել են նրա ծնողները, իսկ համաշխարհային հայտնիություն ձեռք է բերել Լառա Քրոֆթի մասին ֆիլմից հետո։

Արդեն քսանհինգ տարեկանում նա դարձավ օսկարակիր դերասանուհի՝ «Ընդհատված կյանքը» ֆիլմում շլացուցիչ դերակատարության համար։

Ժամանակին հոգեբանական խնդիրների պատճառով նա փակվել էր իր մեջ, անգամ վիճել հոր հետ։ Ավագ եղբայրը որոշել է օգնել Էնջիին՝ իրեն հրավիրելով նկարահանվել իր ուսանողական ֆիլմերում։ Ջոլին հավանում է դերասանուհու աշխատանքը և ինքնամոռաց լծվում գործին։

]

Հիմա Ջոլին աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է։ Նա ավելի քան քառասուն ֆիլմերում է նկարահանվել, աշխատել որպես սցենարիստ և ռեժիսոր։

2001 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ հսկայածավալ աշխատանք կատարելով բարեգործության ոլորտում։ Նախկին ամուսնու՝ հանրահայտ դերասան Բրեդ Փիթի հետ երեխաներ է որդեգրել աշխարհի տարբեր ծայրերից։

Понравилась статья? Поделиться с друзьями: