Այսօր Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրն է

Այսօր հայ ազգի մեծագույն հերոս Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրն է։ Նա երկրային կյանքը լքել է 1927ի օգոստոս երեսունմեկին՝ ամերիկյան Քալիֆորնիայի Բյուտ շրջանի Չիքո քաղաքի հանքաջրերի առողջարանում՝ սրտի կաթվածից՝ 62տարեկանում։

Զորավար Անդրանիկը ծնվել է 1865ի փետրվար քսանհինգին՝ թուրքական գիրեսունյան մարզի Շապին Գարահիսար քաղաքում։ Նրա նախնիները եղել են Օզան գյուղից, այդտեղից էլ ստացել է իր ազգանունը։ 1896ին մեկնել է արտասահման, որտեղ միացել է Վ․ Տերոյանի խմբին և մտնել Արևմտյան Հայաստան, որտեղ մնում է մինչև 1904ը՝ շարունակելով պայքարը։ 1912ից 1913ը, Գ․ Նժդեհի հետ միասին, ներառվում է բուլղարական բանակ՝ մարտնչելով Թուրքիայի դեմ։ Դա իր պայքարի սկիզբն է եղել։

Անվանի զորահրամանատարն ու պետգործիչը սրտի ողջ նվիրումով մասնակցել է իր հողի պաշտպանությանը։ Նա հերոս է յուրաքանչյուր հայի համար։

Նրա անունը կրում են բազաթիվ պատմա — մշակութային և գիտական օբյեկտներ՝ աշխարհի տարբեր ծայրերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: