Այսօր Անահիտ Կիրակոսյանի որդու ծննդյան օրն է․ ջերմ լուսանկարներ

Գեղեցկուհի դերասանուհի, երգչուհի ու հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը երկու տարի առաջ կյանք է տվել հրաշք որդուն՝ Մհերին։ Այսօր բալիկը տոնում է ծննդյան երկրորդ տարեդարձը։

Օրն ընտանիքը որոշել է անցկացնել Լոռվա մարզի հրաշք բնության գրկում՝ Դսեղ գյուղում՝ Անահիտի ծնողների տանը։

Նրբանազ գեղեցկուհին մեկնել էր դուստրերի և որդիների հետ՝ հանգստյան օրերը նման հրաշալի կերպով կազմակերպելու։

Բալիկի ծննդյան տոնն Անահիտը կնշի եղբոր և ընկերուհու ընտանիքների հետ։

Երևում է՝ փոքրիկ Մհերն անչափ հավանել է տատիկ- պապիկի տան ժամանցը։ Նրան դուր է գալիս խաղը ջրի հետ, ինչպես նաև կենդանիները՝ ճագարներն ու իրենց ձագերը։

Նա խաղում է փոքրիկ փռչոտիկների հետ՝ ուրախությունը կիսելով մայրիկի հետ։

Եվ, իհարկե, մանկական լողավազանի վայելքը, որը սիրում են անխտիր բոլոր բալիկները։

Մհերը հիանալի ժամանակ է անցկացնում, իսկ Անահիտը տեսանյութերով հետևորդների հետ է կիսվում բալիկի ուրախությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: