Այսօր Աթենա Մանուկյանի ծննդյան օրն է

Այսօր գեղեցկուհի երգչուհի Աթենա Մանուկյանի ծննդյան օրն է։ Հունական արմատներով հայուհին, որը եվրատեսիլյան մրցությանը պետք է ներկայացներ Հայաստանը, այսօր նշում է 26-ամյակը։

Աթենան անդրանիկ քայլերն արել է 2007թվականին՝ մասնակցելով հունական տաղանդների մրցությանը։ 2008թվականին Մանուկյանը Մանուկների Եվրատեսիլի հունաստանյան ընտրական փուլին է մասնակցել։ Հետագայում Աթենան բազմաթիվ երգեր է ներկայացրել, որոնք հավանության են արժանացել ինչպես Հունաստանում, այնպես էլ Եվրոպայում։ 2018ին գեղեցկուհի հայուհին մասնակցել է բրիտանական «The X Factor»ին։

Այս տարի հաղթելով «Դեպի Եվրատեսիլը»՝ պիտի մասնակցեր մրցույթին, որը չկայացավ՝ կորոնավիրուսյան ախտի պատճառով։ Հուսանք գեղեցկուհի Աթենան մյուս տարի կմասնակցի մրցությանը և հաղթանակ կբերի մեր երկրին։

Նա իրապես արժանի տաղանդաշատ գեղեցկուհի է՝ սիրված ողջ աշխարհի երիտասարդ հայության կողմից՝ իր քնքուշ, մեղմիկ ձայնի ու շլացուցիչ արտաքինի շնորհիվ, որի հմայքը նա էլ ավելի է ընգծում ոճային հագուստներ ընտրելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: