Այսօր՝ դեկտեմբեր 7-ին, Սպիտակի երկրաշարժի ողբերգական հիշատակի օրը, բացվեց ամերիահայ բարերար Քրք Քրքորյանի կիսանդրին: Այնտեղ է եղեռլ նաև Շիրակի մարզ այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պետական բարձրաստիճան հյուրեր:
Տվյալ քայլը հիանալի մտահաղացում էր ի պատասխան այն բարեգործությունների, որոնք կատարել է Քրքորյանը Հայաստանում և հայերի համար: Քրքորյանը 1989 թվականին ստեղծել էր ՛՛Լինսի ՛՛ հիմնադրամը, որը հիմնականում սևեռվել էր երկրաժարժից տուժան աղետի գոտու վրա, մասնավորապես Սպիտակի և Գյումրիի: Նրա ջանքերի շնորհիվ երկրաշարժից տուժածների համար ստեղծվեցին հարյուրավոր տներ:
Բացի այս, Քրքորյանը հսկայական չափի գումարներ է տրամադրել Հայաստանում խնդրահարույց մյուս ոլորտներին , մասնավորապես ճանապահաշինարարությանը, արվեստ և մշակույթի կենտրոնների վերականգմանը և ստեղծմանը, փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը:
Բարերար Քրք Քրքորյանի արձանի տեղադրումից բացի, նա 1998 թ հռչակվել է որպես Հայաստանի պատվավոր քաղաքացի, 2004 թ Ազգային հերոս, պարգևատրվել Հայրենիք շքանշանով, իսկ 2018 թ. Գյումրիում տեղադրվել է Քրք Քրքորյանի արձանը: