Քաղաքագետ, հայտնի վերլուծաբան Լևոն Շիրինյանն իր սոցհարթակում գրում է հետևյալը․ «Հայաստանի առջև ծառաած է խնդիր եվրասիական տարածքը վերածել խելացի կենտրոնի և դրանով իսկ ստանձնել եվրասիական տնտեսական միության մեջ բանալի դեր:
Պատմականորեն նախասահմանված է, որ Հայաստանն այն օղակն է, որը միացնում է Ասիան Եվրոպայի հետ, և ես չեմ տեսնում ոչ մի խանգարող հանգամանք Հայաստանին՝ իր այդ պատմական կարգավիճակը վերադարձնելու իրեն։
Այդ ճանապարհին Հայաստանը պետք է փոխի իրեն, դառնա Եվրասիայի խելացի կենտրոնը, առաջնորդը, այն կենտրոնը, որի շուրջ կպտտվի ֆինանսական և բիզնես միջավայրը: Այսպիսով, Հայաստանը կդառնա կամուրջ Արաբական պետությունների, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դաշնության միջև: Բարոնուհի Քերոլայն Քոքս:
ՀԳ: Տվյալ մոտեցումը, ըստ էության, համահունչ է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության (ՔԺԿ) երկրառազմավարական նախատեսումներին և դա ուղիղ ճաապարհ է Արարչագործական Հայաստանի փիլիսոփաական ընկալմանը», -իր միտքը եզրափակում է վերլուծաբան քաղաքագետը։