Հնդիկ հայտնի դերասանուհի և մոդել Այշվարիա Ռայը հայտարարել է՝ ողջ ընտանիքով վարակվել են կորոնավիրուսյան ախտով։ Քառասունվեցամյա դերասանուհու խոսքով՝ նրա և ութնամյա դստեր՝ Աարադխիայի մոտ ախտանիշներ չկան, նրանք թեթև են տանում ախտը։ Իսկ ամուսնու և սկեսրոջ վիճակը վատ է․ նրանց հոսպիտալացրել են։ Այշվարիան և տան մյուս բնակիչները կարանտին կանցնեն տանը՝ շարունակելով բուժումը։
Յոթանասունյոթամյա Ամիթաբխ Բաչանը նույնպես գրառում է կատարել՝ հայտնելով՝ ողջ ուժով պայքարում է քովիդային ախտի դեմ։
«Այո, ես հոսպիտալացվել եմ։ Ընտանիքս և անձնակազմս միանգամից թեստավորվել են։ Բոլորին, ովքեր ինձ հետ շփում են ունեցել վերջին տասը օրերի ընթացքում խնդրում եմ թեստավորվել»,- նշել է նա։
Այշվարիյան համարվում է մոլորակի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։ 1994-ին նա «Միսս տիեզերքի» մրցույթն է հաղթել։ Բաչանը հայտնի հնդիկ դերասան է, ով ավելի քան երկու հարյուր քսան ֆիլմերում է նկարահանվել։