«Այդ ամենը սկսեցինք անել շատ մեծ ուշացումով, երբ արդեն ժամանակ չկար…»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձ է կատարել․ «Ուզո՞ւմ ենք հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց։ Իմ հայրենի Տավուշի սահմանին երկրորդ պաշտպանական գծի աշխատանքներն անցած տարի սկսեցին…

Առաջին պատե րազմի ավարտից 25 տարի անց… Սրա մասին հիշեցի, երբ առաջնագծի մի զինվոր գրառում էր արել Արցախի հարավ-արևելքի (Ջրական, Հադրութ) մասին պատմելով, որ նահանջից հետո ստիպված են եղել խր ամատներ փորել… Իսկ դուք ասում եք գեներալ Մոսի, Արցախի գեներալներ…. Պայմանագրային ընկերներս քանի տարի, տասնամյակ է կոկորդով մեկ գոռում են, որ հակառակորդի խր ամատները բունկեր են դարձվում, իսկ մեզ մոտ նախնադար է, ես էլ դրանք բարեխղճորեն փոխանցել են Երևան․․․

2015-ի տավուշյան աշնանային լարվածությունից հետո (երբ հրե տակո ծեցին գյուղեր ու քաղաքացիական անձինք զո հվեցին) Երևանում ասուլիսին խոսեցի ապաստարաններ կառուցելու մասին, սոցիալական ցանցերում ֆեյքերի ֆաբրիկան ինձ հայ հոյախառը մեղադրում էր, թե ուզում եմ բոլորին մի տեղ հավաքեմ, որ թշ նամին հեշտ սպանի…

Խոսել էի գյուղերում աշխարհազո րային բջիջներ ձևավորելու, դրանց համար ռեգուլյար վարժանքներ կազմակերպելու ու անհատակ զե նքեր ամրագրելու (ոչ տանը պահելու, այլ օրհասական պահին արագ ստանալու համար, իհարկե) կցելու մասին, հար ձակվեցին, թե էս ինչեր ես խոսում… Ու այդ ամենը սկսեցինք անել շատ մեծ ուշացումով, երբ արդեն ժամանակ չկար…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: