«Ամուր է ձեռքդ, ընկե՛ր․․․»․ Թամարա Պետրոսյան

Տաղանդաշատ դերասանուհի Թամարա Պետրոսյանը հուզառատ գրառում է կատարել՝ զետեղված լուսանկարին կից․ «…Ամուր է ձեռքդ, ընկեր։

Ընկեր, որ գրկել ու փայփայել ես արցախցի մանուկին, մորը, ընկեր, օրուգիշեր, առանց հոգնելու գործել ես, ամեն ինչ հասնի զի նվորին, ընկեր, որ ուրախացել և ուրախացրել ես, կարեկցել ես, սիրել և արտասվել ես, ընկեր, որին ճանաչում եմ կամ չեմ ճանաչում, ընկեր, որին «քսանյոթ» -ից ի վեր ուզում եմ պինդ գրկեմ … գրկում եմ, ընկեր»,- գրել է նա։

Ապա Թամարան մանրամասնել է՝ որտեղ է արված գեղեցիկ կադրը․ «Շուշի, Իսայի Աղբյուր, ոչ վաղ անցյալ… ամենաղաշանգ քըշաթոխպը»,- նշել է նա։

«Հ.Գ. «քսանյոթ» -ից սպասում եմ… հեսա ամեն ինչ վերջանա, կխոսեմ, մենակ, թե վերջանա։ Վերջացավ։ Խոսում եմ»,- նշել է արցախցի դերասանուհին, որը պատե րազմական ծանր օրերին, իրապես, լուռ էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: