Ամուսնության անչափ հուզիչ առաջարկություն՝ Սպիտակասարի գագաթին (տեսանյութ)

Սպիտակասարի գագաթին անչափ ռոմանտիկ ամուսնության առաջարկ է արվել։ Գեղեցկուհի Տաթև Խաչատրյանը սիրելիից ամուսնության առաջարկությունն այդքան բարձրության վրա ստանալն անչափ ռոմանտիկ քայլ է, որը նա երբեք չի մոռանա, գրում է Armenian Geographic-ը։

Արշավի ընթացքում տեղի ունեցած այդ ռոմանտիկ քայլի մասին չգիտեր ոչ միայն Տաթևը, այլև մնացած մասնակիցները։ Գեղեցկուհի Տաթևն անչափ ուրախ է, որ հենց սարերում է լսել այդ կարևոր առաջարկությունը։

Բացի այդ, օրիգինալ ու էքստրեմալ տարբերակն իր համար ավելի ցանկալի է, քան ավանդականը։ Էքստրեմալ պայմաններում էլ ավելի հաճելի ու օրիգինալ է ամենը։ Թեպետ ավանդականն էլ իր հետաքրքրությունն ունի, բայց 3555 մ բարձունքը հաղթահարելուց հետո լսած բառերը լրիվ այլ արժեք ունեն։

Ոչ ոք ոչինչ չէր կասկածում, հանգիստ կերել են, որոշել նկարվել, երբ Տաթևի ընկերը ծնկի է իջել և կարևոր առաջարկությունն արել։ Անչափ հուզալի պահը կարող եք տեսնել տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: