Նիկոլ Փաշինյանը խոսել է կոմունալների չվճարման վերաբերյալ ՝ կապված մարդկային անխղճության ու անպատասխանատու վարվելակերպի հետ։ Խնդիր կա․ ակամա օգնություն են ստանում կարիք չունեցողները, իսկ իրապես խնդրի մեջ գտնվողներն զգալի քիչ են աջակցություն ստանում։
Վարչապետը կոչ է արել նրանց, ովքեր իրապես աջակցության կարիք չունեն, բայց հաշիվներին գումարը նստում է, այդ գումարի չափով փոխանցում կատարել կորոնավիրուսյան ախտի համավարակային վիճակի դեմ պայքարի հիմնադրամին։
Փաշինյանը բոլորիս գաղտնիք է բացել՝ պայմանով, որ մեր մեջ է մնալու։ Հիմա նրանք գիտեն, որ կան մարդիկ, ովքեր չունեն որևէ սոցխնդիր, բայց կոմունալ վճարումներ չեն արել։ Անուն-ազգանունով գիտեն։ Փաշինայնն ստիպված կոչ է արել վճարումներն անել, քանզի չանելով խնդրի մեջ են դնում իրապես գումար չունեցողներին։
«Կոչ եմ անում րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է»,- հորդորել է վարչապետը։