«Ամոթալի ոչինչ չկա»․ Վրաստանի գլխավոր վարակաբանի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Նիկոլոզ Գամկրելիձեն սոցցանցային գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ինքը հիվանդացել է հայտնի վիրուսով: Նա նշել է, թե ում հետ շփման արդյունքում է վարակվել ինքը: Պատճառը իտալական քաղաքներից մեկից վերադարձած կորոնավիրուսով վարակված մեկ այլ բժշկի հետ սերտ շփումն է եղել:

Գամկրելիձեն իր հիվանդանալու հանգամանքին նորմալ է վերաբերվում և պարզաբանում է, որ գրառումը միտումնավոր է արել: Նա իր օրինակով ցանկանում է հուշել, հորդորել, որ նույնիսկ վարակվելու դեպքում չարժե խուճապային իրավիճակ ստեղծել: Ինքնազգացողության մասին խոսելիս՝ նշել է, որ իրեն լավ է զգում և վստահ է, որ ապաքինվելու է:


Նշենք, որ Գամկրելիձեն երկրի գլխավոր վարակաբանի որդին է, և նրա վարակվելու հանգամանքն այս առումով արտասովոր է, չնայած ինքն անձամբ գրել է, որ դրանում ոչ մի ամոթալի բան չկա, բոլորի հետ էլ կարող է նմանատիպ դեպք կատարվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: