ԱՄՆ-ում կորոնավիրուսից ռեկորդային թվով մահվան դեպքեր են գրանցվել

ԱՄՆ-ում կորոնավիրուսյան ախտից մահացածների թիվն ապրիլի 7-ին ռեկորդային է եղել՝ 1736 մարդ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանին։ Նախորդ անգամ ռեկորդային թիվ գրանցվել էր ապրիլի 4-ին՝ 1344 մարդ։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում 12722 մարդ է մահացել արդեն։

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է՝ ԱՄՆ-ում նկատվում են առաջընթացի հատկանիշներ՝ կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ իրավիճակի բարելավման մասին փաստում են համաճարակի էպիկենտրոններից ստացված տվյալները՝ Նյու Յորքից, Նյու Ջերսիից, Նոր Օրլեանից, Դետրոյթից և Չիկագոյից։

Քաղգործիչը կոչ է արել քաղաքացիներին պահպանել բոլոր կանոնները՝ վարակից պաշտպանվելու համար։ Իրապես, դա է միակ ելքն ու ճանապարհը՝ կորոնավիրուսյան համաշխարհային ախտը հաղթահարելու։

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում ավելի քան 396,2 հազար վարակման հաստատված դեպք կա։ Աշխարհում հիվանդացածների թիվը մոտ 1,5 մլն է, մահացել է 82 հազար մարդ։ Հայաստանյան դեպքերն էլ քիչ չեն՝ օր օրի ավելանալով, թեև բուժվածների թիվն էլ է ավելանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: