«ԱՄՆ-ում անցկացվող հանդիպման արդյունքներից շատ բան է կախված»․ Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Չգիտեմ՝ այս պահին արդյոք կա՞ մեկը, որ ենթադրում է՝ Ռուսաստանի նախագահը պատասխանելով Արցախի նախագահի նամակին առաջիկա ժամերին ուղղակի միջամտություն կատարելով թշ նամուն կպարտադրի բանակցության սեղանին վերադառնալ:

Այս ձևաչափով ոչ միայն հարցին ուղղակի միջամտություն, այլ նույնիսկ Արայիկ Հարությունյանի նամակին նախագահի մակարդակով պատշաճ պատասխան չի կարելի ակնկալել: Շատ պարզ պատճառով: Ռուսաստանը պաշտոնապես չի ճանաչել Արցախի Հանրապետությունը: Արցախի նախագահի նամակին նույն՝ նախագահի, մակարդակով արձագանքելը կնշանակի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը, թեև խիստ ցանկալի է, բայց իրատես լինելով այս փուլում գրեթե բացառված է:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ռազ մավարական գործընկերը ոչ թե Արցախն է, այլ Հայաստանը, որի ղեկավարությունը մինչ այս պահը շատ հայտնի պատճառներով հրաժարվում է ուղղղակի օգնություն խնդրել իր գործընկերոջից:

Այսօր՝ ԱՄՆ-ում անցկացվող հանդիպման արդյունքներից շատ բան է կախված: Հնարավոր կլինի՞ ԱՄՆ-ի միջնորդությամբ Սերբիա-Կոսովո հակա մար տության ձևաչափով հարցի համար որևէ ժամանակավոր լուծում գտնել, թե՝ մեծ ուշացումով գնալու ենք այն քայլին, որին կարելի էր գնալ պատե րազմի հենց առաջին օրերին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: