ԱՄԷ-ն 7 տոննա օգնություն է ուղարկում Հայաստանին

Արաբական Միացյալ Էմիրություններն օգնություն են ուղարկում Հայաստանին։ Մեր երկիր է գալիս 7 տոննա բուժպարագաներով ինքնաթիռ՝ որպես կորոնավիրուսյան ախտին աջակցելու հարցում օգնություն, որը նախատեսված է 7 հազար բուժաշխատողի համար, հայտնում է ԱՄԷ դեսպանությունը։

ԱՄԷ հայաստանյան դեպան Ալ Զաաբիի խոսքով՝ էմիրությունների համար մեծագույն պատիվ է այս ծանր իրավիճակում օգնության ձեռք մեկնելը։ Նրանք ջանք չեն խնայում՝ ճգնաժամային իրավիճակում այլ երկրներին օգնելու հարցում՝ գիտակցելով՝ միջազգային հանրությունը կարող է հաղթել կորոնավիրուսյան ախտը միայն համընդհանուր ջանքերով և կառուցողական համագործակցությամբ։

Նշենք՝ ԱՄԷ-ն արդեն 314 տոննա աջակցություն է ուղարկել ավելի քան 27երկրի՝ մոտ 315հազար բուժաշխատողի համար։

Իրապես հիանալի է նման աջակցությունն այս ծանր շրջանում՝ հաշվի առնելով, թե ինչ խնդիրներ է ստեղծել բոլորիս համար կորոնավիրուսյան արհավիրքը, որը պատել է աշխարհը։ Յուրաքանչյուր երկիր իր հնարավորությունների սահմանում աջակցում է ավելի ցածր կենսամակարդակ ունեցող երկրներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: