ԱՄԷ-ն օգնության ձեռք է մեկնել Հայաստանին

ԱՄԷ-ն օգնության ձեռք է մեկնել Հայաստանին՝ սննդային փաթեթներ ուղարկելով։ ՀՀ-ում երկրի դեսպանությունը հայտնում է՝ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը մարդասիրական օգնություն է ուղարկում։ Հայաստանյան տասը մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներին ուղարկվել է տասներեք տոննա սնունդ։

Այդ փաթեթներից յոթանասունը բաժին են հասել Գյումրիին և կուղղվեն տեղի կույրերի միավորմանը։ Ինչ խոսք, հերթական խոշոր օգնությունն է ԱՄԷ-ից։

Էմիրությունները, գիտակցելով մեր երկրում տիրող ծանր վիճակը, աջակցության այս ձևն են ընտրել։ Սա հերթական մարդասիրական օգնության ծրագիրն է՝ մեր երկրի համար։ Մինչ այս էմիրները բժշկական աջակցություն են ուղարկել՝ ապրանքների տեսքով․ յոթ տոննա՝ մեր բժիշկներին։

ԱՄԷ-ն համավարակային ախտով պատված մի քանի այլ երկրի էլ է աջակցում՝ հայտնելով՝ այս իրավիճակում իրենց չնչին աջակցությունն անչափ հաճելի է իրենց համար, քանզի կարողանում են մասնակցություն ունենալ ախտի դեմ պայքարի գործում։

Понравилась статья? Поделиться с друзьями: