Անսալով քաղաքական գործիչների առաջարկ-կոչերին՝ նախ որոշ ֆինանսավարկային կազմակերպություններ, ապա նաև որոշ բանկեր հայտարարեցին միառժամանակ վարկերի ամսեկան մուծումների հետաձգման մասին:
Հերթական հայտարարությունը Ամերիաբանկից էր. բանկի ադմինիստրացիան հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է իր տրամադրած երկամսյա վարկային արձակուրդի մասին: Բանկը տեղեկացնում է, որ քաղաքացիները մինչ առաջիկա մայիսի առաջին կեսը կարող են չմուծել իրենց ամսեկան վարկային մարման համար նախատեսված գումարները՝ չունենալով որևէ բացասական վարկային պատմության հետևանք:
Բանկը տեղեկացնում է, որ նախատեսում են կազմել նոր ժամանակացույց, որով այս երկու մասվա ընթացքում վճարվելիք գումարները կբաշխվեն առաջիկա ամիսների վրա: Բանկը հորդորում է քաղաքացիներին կազմակերպել վարկերի վերաձևակերպումները: Իսկ դրա համար բանկ գնալու անհրաժեշտություն ամենևին չկա:
Բանկը հիշեցնում է, որ իրենք ունեն համապատասխան էլեկտրոնային հարթակներ, որոնց միջոցով բոլոր քաղաքացիները կարող են իրենց հարցերը կարգավորել հեռավար կերպով՝ նվազագույնի հասցնելով տնից դուրս գալու և այլոց հետ շփվելու հնարավորությունները: