Զոհրապ Եգանյանը կարևոր դիտարկում է արել․ «Եկեք չգովազդենք՝ ով ինչ է արել ու անում սահ մանի համար: Դրա ժամանակը կգա: Այնուամենայնիվ, ամենամեծ գործը սովորաբար անում են մարդիկ, ովքեր երբեք այդ մասին չեն խոսում»։:
Նա նաև հրաշալի մտահղացում է հայտնել՝ պատե րազմից հետո արցախյան հրաշք հողի վերականգնելու վերաբերյալ։ «Պատե րազմից հետո ամեն գաղթօջախ իր վրա է վերցնում վն ասված մի շրջանի վերակառուցում ու շատ արագ ամեն բան կարգի է բերվում:
Ավելի գեղեցիկ Արցախ ենք ունենալու, այն ինչ ասում եմ շատ իրատեսական է: Արդեն իսկ միլիոնավոր դոլարների կազմակերպված ու անհատական օգնություն է եկել ու գալիս, նույնը մեկ անգամ կարվի խաղաղության պայմաններում:
Պատկերացրեք, օրինակ` Մարտակերտը կվերականգնի Կիևի հայ համայնքը, Մարտունին` Տյումենի, Հադրութը` Մոսկվայի, Ստեփանակերտը` Լոսի և այսպես շարունակ: Այո, դեռ վերջը չի երևում, բայց ապագայի պլ աններն ապրեցնում են»։