«Ամենակոշտից էլ կոշտ ռեժիմի կանցնենք»․ Տիգրան Ավինյան

Պարետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով այսօր գրանցված ռեկորդային թիվը չի փոխի նրանց ծրագրերը․ «Ռեկորդային թվերը չեմ փոխում մեր որոշումը, բայց կարող են, դինամիկայից կախված, փոփոխել։ Մոտակա օրերին հաստատված դեպքերի թվերը տեսնելով վերջնական որոշում կընդունենք։

Այս պահի դրությամբ մայիսի 4-ից մի շարք ոլորտներ վերագործարկվելու են՝ փակ մնալով հանրակրթական և զվարճանքների ոլորտը։ Եթե տեսնենք՝ մեղմացումների քաղաքականությունը վտանգավոր հետևանքների է բերում և վարակի տարածման արագությունը մեծանում է ու, մենք մտավախություն ունենանք՝ առողջապահական համակարգը չի հասցնի սպասարկել հիվանդներին, միանշանակ ամենակոշտից էլ կոշտ ռեժիմի կանցնենք։

Այդ պատճառով կարևոր է՝ վերոնշյալ կանոնները խստորեն պահպանվեն տնտեսվարողների մոտ, որը հենց տնտեսվարողի շահերից է բխում։ Տնտեսվարողի մոտ վարակման դեպքի դեպքում, նրա գործունեությունն անմիջապես դադարեցվելու է։

Պետք չէ անբախ լինել, պետք է զգուշավոր լինել ու պահպանել կանոնները, որպեսզի չվերադառնանք հին ռեժիմին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: