Ամենակարևոր գրառումը՝ Արսեն Թորոսյանից․ կարդացեք անպայման

Համավարակային այս ծանր օրերին պայքարի առաջնագծում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևոր գրառում է կատարել։ Թեև սահմանափակումները թուլացել են, վիրուսային ռիսկերն ավելի են սաստկացել։ Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուրս պարտավոր է պաշտպանել ավագ սերնդի քաղաքացիներին՝ մեր անվտանգ վարքագծով:

Թորոսյանն այս գրառումը կատարել է՝ տարածելով առողջապահության նախարարության գրառումը՝ ներկայացված դիագրամայով՝ մահվան դեպքերն արտացոլող։ Մահվան 43 դեպքերի մեծամասնությունը քրոնիկ հիվանդությունների պատճառով է վրա հասել՝ պացիենտներ՝ մեկից ավելի քրոնիկ հիվանդությունների համակցմամբ։

Դեպքերի մեծամասնությունում, իհարկե, մեծահասակների մեջ է տեղի ունեցել, քանզի նրանց իմունային համակարգն առանց այդ էլ թույլ է, էլ չասած կորոնավիրուսյան ախտի ծառացած ծանրությունը, որը պատել է իրենց մարմինն ու թույլ չտվել պայքարով հաղթանակի հասնել կորոնավիրուսյան արհավիրքի նկատմամբ։

Անչափ ցավալի է այս վիճակագրությունը, բայց փաստ է․ միայն բոլորս՝ միասնական համախմբվածությամբ, կարող ենք հաղթել աղետալի թագավարակին։

Понравилась статья? Поделиться с друзьями: