Աճել է հաստատված դեպքերի թիվը, կա 1 մահվան դեպք․ ԱՆ

Նախարարությունը թարմացում է կատարել Հայաստանում հաստատված կորոնավիրուսյան դեպքերի վերաբերյալ։ Այսօր հաստատվել է 29 նոր դեպք, առողջացել է 24 պացիենտ։ Արձանագրվել է, ցավոք, կրկին մահվան դեպքեր։ Երկու պացիենտների մահվան դեպքերից մեկն արդեն հայտարարվել է երեկ։

86 և 81տարեկան հիվանդները կորոնավիրուսյան ախտ են ունեցել, նաև երկկողմանի թոքաբորբ։ Նրանց մոտ առկա են եղել քրոնիկ անհանգստացնող հիվանդություններ, այդ թվում շաքարախտ, զարկերակային գերճնշում։

Այս բոթը կրկին վկայում է այն մասին, որ հատկապես խոցելի են այս իրավիճակում տարեցները, որոնց իմունային համակարգը ցածր է, նրանք հակված են վիրուսը շուտ ընկալելուն։ Բացի այդ, նրանք այդ տարիքում նաև քրոնիկ հիվանդություններ ունեն, ինչը դժվարեցնում է բուժման գործընթացը։

Այս ամենը գիտակցելով՝ պետք է հնարավորինս հոգ տանել նրանց մասին՝ պաշտպանելով նրանց վարակվելու հավանականությունից, անգամ շատ չնչին։ Կորոնավիրուսյան ախտի դեմ հաղթանակի գրավականն ինքնամեկուսացումն ու հիգիենայի կանոնների պահպանումն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: