Աճել է հաստատված դեպքերի թիվը․ թարմացում

Առողջապահության նախարարությունը թարմացրել է տվայալնեը կորոնավիրուսյան ախտի հաստատված դեպքերի վերաբերյալ։ Այսօր 43 նոր դեպք կա, ընդհանուր թիվը կազմում է 1291մարդ, առողջացել է 22 հոգի՝ ընդհանուր թիվը հասցնելով 545ի։ Այս պահին փաստացի բուժվում է 726 մարդ։ Լավ լուրն այսօրվա համար այն է, որ չկա մահվան դեպք։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսյան ախտից պաշտպանվելու միակ արդյունավետ միջոցն ինքնամեկուսացումն ու սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանումն է։

Սա միակ ճանապարհն է ծանր, մասնավորապես մահվան դեպքերից խուսափելու համար, այդ պատճառով պետք է մտածել հատկապես տարեցների ու քրոնիկ հիվանդություններ ունեցող մեր շրջապատի մասին, քանզի նրանց իմունային համակարգն ուժեղ չէ, և նրանց համար բարդ է դիմակայել այս փորձությանը։

Կորոնավիրուսյան ախտն ամենաուժեղը հենց իրենց է հարվածում ու վնասը, երբեմն, անդառնալի է լինում, ինչի մասին վկայում են բազում մահվան դեպքերը, որոնց ամեն օր գրանցվում են աշխարհի անգամ ամենազարգացած երկրներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: