Ահա թե ինչ է նվիրել մայրիկին ծննդյան օրվա առիթով Քրիստինե Պեպելյանի տղան

Երգչուհի, ակտիվ երաժշտական գործիչ Քրիստինե Պեպելյանը երկու օր առաջ նշել է հերթական ծննդյան տարեդարձը։ Երգչուհին նախապես ասել էր, որ չի պատրաստվում որևէ շքեղ հավաքույթ կամ միջոցառում կազմակերպել, քանի որ հայրենիքն ու հայրենակիցները դժվարին վիճակում են գտնվում։

Երգչուհին միայն տեղադրել է մի փոքրիկ ձայնագրություն, որտեղ իր ու իր տղայի գեղեցիկ երկխոսությունն է։ Զրույցի ժամանակ Քրիստինեն Արեգին խնդրում է, որ մամայի ծննդյան օրվա առիթով իրեն ոտանավոր ասի, նվիրի։

Տղան միանգամից ու սիրով համաձայնում է։ Նա «Գարնանային» սկսվածքով բանաստեղծություն է արտասանսւմ։ Ճիշտ է՝ բալիկը դեռևս փոքր է, նոր է սկսել խոսել, բայց կարողանում է իր խոսքով շնորհավորել մայրիկին։

Փոքրիկ Արեգի թոթովախոս արտասանությունը շատ է ուրախացնում մայրիկին։ Նա ծիծաղում է։ Ք․ Պեպելյանի և որդու գեղեցիկ երկխոսության ձայնագրությունը կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: