ՀՀ ԱՆ խորհրդական Աշոտ Սարգսյանը կորոնավիրուսյան ախտի վերաբերյալ անչափ հետաքրքիր սոցիալական տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Հիմա ասեմ՝ ինչու ենք ասում՝ մնացեք տանը։ Ես ենթադրյալ վարակակիր եմ, որը ձանձրացել է տանը նստելուց և գնումներ անելու ցանկություն ունի»,- սկսել է տեսանյութը Սարգսյանը։
Դրանից հետո Սարսգյանը ներկել է ենթադրյալ փողը կարմիր ներկով ու դուրս եկել տնից։ Սկբզից նա որոշել է սրճել հարևանուհու հետ, ապա գնացել սուպերմարկետ, տաքսի նստել։
Ողջ ընթացքում պարոն Սարգսյանն օգտագործել է ներկած գումարը և «վարակել» մարդկանց։ Այս սոցհոլովակը նա նկարահանել է իրական բուժաշխատողների հետ՝ հեռախոսով։ Հոլովակի հիմնական ուղերձը մարդկանց ցույց տալն է՝ որքան կարևոր է մնալ տանը և ավելորդ անգամ չվտանգել դիմացինի կյանքը։
Չմոռանանք՝ ամենառիսկային խումբը քրոնիկ հիվանդություններ ունեցողներն են ու տարեցները։ Նրանց իմունիտետն ավելի ցածր է, և, անհրաժեշտ լինելուն պես, չի կարողանա հաղթահարել կորոնավիրուսը։