Ահա թե ինչպես է նշել ծննդյան օրը Հրուշ Մնոյանը․ բացառիկ կադրեր

Հրուշ Մնոյանը Գոռ Հակոբյանի արդեն ավելի քան տասնամյակի կյանքի ուղեկիցն ու կողակիցն է։ Գոռը մեկ անգամ չէ, որ խոստովանել է, որ իր ընտանեկան ներդաշնակության ու մնացյալ հաջողությունների հիմնական աջակիցը Հրուշն է։

Գռոը մի առիթով պատմել է, որ Երևան տեղափոխվելիս շատ բան կախված է եղել նաև Հրուշից, ով շատ արագ կարողացել է նոր միջավայրում դրսևորվել ու զբաղվել ընտանիքի կազմակերպչական հարցերով։

Հրուշն այժմ արդեն երեք տղաների մայր է։ Նա կարողանում է մայրական հոգսերը համատեղել գործնական տարբեր հանդիպումների, միջոցառումների հետ։ Հրուշն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Նա օրն անց է կացրել հարազատների հետ։

Հրուշն իր պատմություններում ցուցադրել է եղբոր և ամուսնու նվիրած նվերները, գեղեցիկ ծաղիկները, ապա կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Հրուշը զվարճանում ընկերուհիների հետ։

Հրուշի ծննդյան օրվա բացառիկ կադրերը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: