«Ակնկալում եմ հրապարակային բացատրություն և ներողություն»․ Ստյոպա Սաֆարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է իր հասցեին հնչած մեղադրանքներին․ «Անձամբ չեմ լսել, բայց հայրենակիցներս տեղյակ են պահում, որ հացադուլի մեջ գտնվող Գեղամ Մանուկյանն Արմնյուզով հայտարարել է, թե Ռեգինա Պրազյան օգտահաշիվն իմն է։ Ու հիշեցի, որ «Հետաքրքիր նկարներ« ֆեյսբուքյան էջն այսօր նույն «մեղադրանք» է ներկայացրել։ Իսկ ֆեյսբուքյան այդ էջը նոր չէ, որ տարբեր անձանց դեմ ամենաչհիմնավորված գրառումներն է տեղադրում ֆեյսբուքյան գովազդի տակ։

Չգիտեմ՝ ինձ թույլ տամ կապ տեսնել Գեղամ Մանուկյանի ու այդ էջի միջև, թե ոչ։ Բայց մի բան վստահ կասեմ։ Հարգելի Գեղամ, ես անգամ այս օրերին հայտնաբերել եմ ֆեյսբուքյան կեղծ օգտատեր, որի գլխավոր նկարը Նիկոլ Փաշինյանի նկարն է՝ «հետդ ենք» կարգախոսով, բայց չգիտես թե ինչու ընդգծված ձեր համակիրն է և գրառումներ է արել ձեր հացադուլին ու դրա պահանջներին վերաբերող բազում նյութերի տակ, ողջունելով ձեր բողոքը, ձեր հացադուլը, ձեր պահանջները։ Ասելիքս այն է՝ իմ բոստան քար չնետեք։ Ես կյանքում այլ օգտահաշիվ չունեմ, քան նրանք, որոնց մասին հանրությունը գիտի։ Իսկ այ, այս տարիներին ականատեսն եմ, որ ֆեյք օգտատերեր ստեղծել և պահում են անխտիր բոլոր քաղաքական կուսակցությունները»։

Ավելի ուշ նա պատասխան է պահանջել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից․ «Տիկին Զոհրաբյան, ակնկալում եմ հրապարակային բացատրություն և ներողություն այս տողերի, վիրավորանքների ու մեղադրանքների համար։ Որպեսզի դուք չպահանջեք, կանխավ ասում եմ՝ իմ ծնողների սուրբ գերեզմանով ու իմ միակ դստեր արևով երդվում եմ, որ ձեր հիշատակած օգտահաշվի կամ որևէ այլ ֆեյք հետ որևէ կապ չունեմ, տեղյակ չեմ նրա ինքնության ու անձի մասին։ Եթե այսքանը Ձեզ համար բավարար չէ, ապացուցեք, որ ես կապ ունեմ դրա հետ։

Ակնկալում եմ հրապարակային ներողություն։ Ես չեմ մտածել, որ անկախ քաղաքական տարբեր հայացքների, դուք ունակ եք այսպես տրորել բոլոր սահմաններն ու հատել կարմիր գծեր։ Ես դա կյանքում չեմ արել ու չեմ անի։ Զգուշացում և պահսնջ։ Ոչ մի անձնական վիրավորանք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: