Ականավոր արտիստ, լեգենդար դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Ականավոր արտսիտ, տաղանդաշատ դերասան Խորեն Աբրահամյանն այսօր կբոլորեր ծննդյան իննսունմեկ տարին։ Նա վախճանվել է 2004 թվականին՝ յոթանասունչորսամյա տարիքում։

Նա ծնունդով Երևանից է, դպրոցից հետո բարձրագույն կրթություն է ստացել Թատերական ինստիտուտում, ապա սկսել զբաղվել դերասանությամբ՝ կերտելով բազմաթիվ հաջողված ու տիպային դերեր։ Նրա դերասանական տաղանդի մասին է վկայում մինչ այսօր չնվազող հանրային մեծ սերն ու համակրանքը։

Խ Աբրահամյանն ամուսնացել է մասնագիտությամբ դարձյալ դերասան Լյուսյա Հովհաննիսյանի հետ։ Երկար տարիներ եղել է թատրոնի ռեժիսոր, ղեկավարել է թատրոնը՝ դառնալով գեղարվեստական ղեկավար։

Բազմաշնորհ արտիստը նաև հրաշալի ասմունքում էր։ Ստորև կցված է նաև նրա ասմունքով շեդեվրային նմուշ դարձած չարենցյան «Ես իմ անուշ Հայաստանի» հանրահռչակ գործը։

Տաղանդաշատ դերասանի արտիստական ուղին մեծ հաջողությամբ շարունակում են նրա դստեր՝ Թամարա Աբրահամյանի զավակները՝ Խորենն ու Արսենը, ովքեր հասցրել են աչքի ընկնել իրենց դերասանական տաղանդով ու շնորհքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: