Ալլա Պուգաչյովան ցնցող սելֆի է հրապարակել

Ռուսաստանյան էստրադայի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչյովան ցնցող սելֆի է հրապարակել՝ զարմացնելով իր երկրպագուներին։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Ալլա Բորիսովնան ոչ թե մեծանում է, այլ երիտասարդանում օրեցօր։ Երգչուհին լուսանկարվել է ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի սելֆիում, որտեղ ցնցող տեսք ունի՝ ավելի երիտասարդ, քան իր տարիքով ավելի երիտասարդ ամուսինը։ Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ 44-ամյա Մաքսիմ Գալկինի և 71-ամյա

Ալլա Պուգաչյովայի ըմտանիքում խնդիրներ են, սակայն այս լուսանկարներով նրանք, կարծես, ցանկանում են տեղեկացնել որ նման բան չկա։ Անչափ զվարճալի կադրում զույգն իրապես ցնցող տեսք ունի։ Մաքսիմը և Ալլան ժպտում են, իսկ Պուգաչյովան լեզու է ցույց տալիս բոլոր նախանձողներին։

Նա հրաշալի սև վերև է կրում՝ համադրելով այն գեղեցիկ կախազարդի հետ։ Նրա մազերը բնական գանգուռներով է թողած, և Պուգաչովան թեթև շպարված է։ Մաքսիմը սպիտակ շապիկը համադրել է քառակուսավոր վերնաշապիկի հետ և, ինչպես միշտ, լայն ժպիտով նայում է տեսախցիկին։

Մակագրությունում Գալկինը նշել է․ «Մի էլ սպասեք»՝ ակնարկելով, որ բոլոր լուրերն այն մասին, որ նրանք բաժանվում են սուտեն։ Հետին ֆոնին երևում է զույգի առանձնատունը՝ մոսկովյան Գրյազում։

Понравилась статья? Поделиться с друзьями: