Ալլա Պուգաչյովան՝ Մաքսիմ Գալկինի ռոմանտիկ տեսանյութում․ սա տեսնել է պետք

Ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչյովան չի դադարում երկրպագուներին զարմացնել իր հրապարակումներով։ Եվ ահա հերթական տեսահոլովակը՝ ի ուրախություն երկրպագուների, հրապարակել է Պուգաչյովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։

Կարճ տեսահոլովակում 71-ամյա Ալլան ներկայացել է ամուսնուն թիթիզ կերպարով՝ ժպտալով նայելով տեսախցիկի մեջ։ Որպես ֆոն հնչում է «Pretty Woman»՝ «Սիրունիկը» ֆիլմի սաունդթրեքը։

Պուգաչյովան իրապես «ջահելական» կերպար է ընտրել՝ ջինսե ոճով։ Նա կրում է ջինսե քրոփ-բաճկոն, սև հասարակ շապիկ, ջինսե տաբատ և սպիտակ սպորտային մարզակոշիկներ։ Երևի թե հետևելով կորոնավիրուսյան համավարակային կանոններին՝ Պուգաչյովան ցանցատիպ ձեռնոցներ է կրում։

Տեսանյութի տակ բազում մեկնաբանություններ են հայտնվել ինչպես հետևորդների, այնպես էլ հայտնիների կողմից։ Բոլորը գնահատում են Պուգաչյովայի ոճային կերպարները, որոնք նա հաճախ է ցուցադրում իր և ամուսնու էջերում։

Իրապես, սա հիանալի ապացույց է յուրաքանչյուր կնոջ և առհասարակ սիրո՝ տարիք չունենալու վերաբերյալ հայտնի խոսքի։

View this post on Instagram

Хороша! ❤️ #алла

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on

Понравилась статья? Поделиться с друзьями: