«Ալիեւին զայրացրել են մոսկովյան պայմանավորվածությունները, ու նա չեղյալ է հայտարարում․․․»

Լաուրա Բաղդասարյանը գրում է․ «Երեկ Փաշինյանը Պուտինի հետ Մոսկվայում քննարկում/խոսում է հայ գերիների վերադարձի մասին։ Այսօր Ալիեւը Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկում է հայ-ռուսական աշխատանքային հանդիպման արդյունքները։

ԶԼՄ-ները հաղորդում են, թե այսօր երեկոյան մոտ 50 ռшզմագերի է վերադարձվելու Հայաստանին, որոնք ժամանելու են Բաքվից ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովի հետ նույն ինքնաթիռով։Հետո հաղորդվում է, որ ռшզմագերիներ ինքնաթիռում չեն եղել, իսկ ռուսաստանյան գեներալը միայնակ է ժամանել Երեւան։

Տարբերակ 1 — Ալիեւին զայրացրել են մոսկովյան պայմանավորվածությունները, ու նա չեղյալ է հայտարարում գերիներ վերադարձնելու նախնական պայմանավորվածությունները։ Ռшզմագերիների հարցը քաղաքական ճնշման գործիք սարքելու էլի մի, հերթական փաստ։

Տարբերակ 2 — Իրականում ռшզմագերիներ վերադարձնելու Ալիեւի որոշումը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն էր։ Բայց շրջանառվեց հայկական կողմում նորից նյարդեր լարելու համար։ Սա Ալիեւին բնորոշ հատկանիշ է։ Նա մինչեւ հիմա դեռ հաճույք է ստանում մեր թեմայով։

Տարբերակներից որն էլ լիներ, հնարավոր է ուղեղս չի էլ հերիքում ուրիշ ավելի նենգ տարբերակներ ձեւակերպելու համար, ինչո՞ւ գերիների հարազատներին հաղորդվեց այս լուրը։ Մեղք չե՞ն այդ մարդիկ։ Մինչեւ ե՞րբ մեր տեղեկատվական դաշտը պետք է մաս կազմի ալիեւյան ինֆոդիվերսիաներին ու արդեն հայկական ինֆոտարածքում ավարտին հասցնի Ալիեւի գծագրած գործողությունները։

Հ.Գ. Առջեւում ընտրություններ են, քարոզարշավ, մեկը մյուսի գլխին տարբեր լափեր թափելու ժամանակահատված։ գոնե ռազմագերիների հարցը թեմա չսարքեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: