«Ալագյազ». անկրկնելի պրեմիերա՝ Արամեից․ բաց չթողնեք

Հիանալի երգիչ Արամեն պրեմիերա է ներկայացրել՝ «Ալագյազ»։ Անչափ հուզիչ, անկրկնելի կոլորիտային երգի երաժշտության հեղինակը Գրիշա Դաշյանն է, խոսքերինը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, գործիքավորումը՝ Կարեն Սևակ փրըդաքշնի, միքսը և գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանի, ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը։

Անկրկնելի գեղեցիկ տեսահոլովակն իրական սիրահար սրտերի հոգու ճիչ է կարծես։ Այն մեծ հավանության է արժանացել երկրպագուների կողմից, որոնք անվերջանալի քանակության դրական մեկնաբանություններ են կատարել երգի վերաբերյալ։

Ոճաբան Արամ Նիկոլյանը պարզապես հիանալի է կատարել իր աշխատանքը։ Արամեի լուքը պարզապես շլացուցիչ համապատասխան է սարի մասին երգին։

Գյուղացու կերպարը՝ ժամանակակից հագուստով, ցնցող է ստացվել։ Խոսքեր չկան Արամեի՝ բաց փիրուզագույն շապիկի մասին, որն ստեղծում է երգի մթնոլորտը՝ իր կոլորիտային անկրկնելի համապատասխանությամբ։

Սիրող սրտերի համար է այս երգն իսկապես, բոլոր սիրային երանգները խտացված են Արամեի հրաշք ստեղծագործությունում։ Վայելեք այս հիանալի կատարումը՝ սիրո երգիչ Արամեից։

Понравилась статья? Поделиться с друзьями: