ԱԻՆ-ը նախարար Ֆ. Ցոլակյանի ցուցումով այսօրվանից Երևանում և մարզերում սկսել է ախտահանման լայնածավալ աշխատանքներ տարվել: Ողջ օրվա ընթացքում ԱԻՆ աշխատակիցները շրջել են նախանշված տարբեր սուպերմարկետներ ու հանրային այլ վայրեր ու տարել ախտահանող գործողություններ:
Հայտնի նաև, որ Ֆ. Ցոլակյանը հանձնարարական է տվել վաղը ևս շարունակել այս գործողությունները ոչ միայն Երևանում, այլ մարզային շրջաններում:
Այսօր ախտահանման լայնածավալ գործողություններ են իրականացվել մի շարք մարզային քաղաքներում, մասնավորապես ախտահանվել է Վանաձորի նաև քաղաքային շուկան, ինչպես նաև պետական նշանակության կառույցներ, մարզպետարանների, քաղաքապետարանների, վարչական այլ կառույցների շենքերը:
Վարակազերծման այս գործողություններն այսուհետև ամենօրյա բնույթ են կրելու, շարունակելու են ախտահանվել բակային հատվածները, բնակելի շինությունները, քաղաքային տրանսպորտը, ինչես նաև գույքը:
Բացի այս, ախտահանման և վարակազերծման աշխատանքներ են տարվում հենց փրկարար ծառայություններում: Այսպիսով՝ այսօր վարակազերծվել է ավելի քան հարյուր հանրային կառույց: