Ազգային ժողովը 85 համակարգիչներ փոխանցեց Տավուշի մարզի և Գեղարքունիքի մարզի բազմազավակ ընտանիքների

Հայտնի է, որ ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է հնարավորության դեպքում իրենց տրամադրել տեխնիկական միջոցներ, որոնք նրանք կբաշխեն տեխնիկայի կարիք ունեցող ընտանիքներին, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել այդ ընտանիքներու ապրող երեխաների հեռավար կրթությունը:

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակմամբ տեղեկացրել է, որ ԱԺ-ն համակարգչային օժանդակություն է տրամադրել սահմանին մոտ գտնվող երկու մարզերի՝ Տավուշի և Գեղարքունիքի բազմազավակ ընտանիքներին:

Համակարգիչները ութսունհինգ միավոր են, դրանք տրամադրվել են տարբեր ընտանիքներին ԿԳՄՍ նախարարության ցուցումներով: Նրանք են ուղղորդել այն անձանց, ովքեր պետք է ստանան համակարգիչները:

Որպես ընտանիքների ընտրության հիմնական սկզբունք՝ կիրառվել է ընտանիքներում երեխաների առկայության հանգամանը և առաջնահերթությունը տրվել է չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին:

ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է հավաքագրել համակարգիչներ և խելացի հեռախոսներ ու այլ տեխնիկական միջոցներ, որոնց շնորհիվ ավելի արդյունավետ և հավասար կիրացվի կարանտինայի գոտում գտնվող երեխաների սովորելու իրավունքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: