Ազգագրական պարերի մասնագետ, հայտնի գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Ազգագրական պարերի հանրահայտ մասնագետ, հասարակական հայտնի գործիչ, մասնագիտությամբ կիբեռնետիկ, ինչպես նաև արցախյան մարտերի մասնակից Գագիկ Գինոսյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունհինգ տարին։

Գագիկ Գինոսյանը ծնունդով Ախալցխայից է։ Սովորել է Ախալցխայի թիվ 3 միջնակարգ դպրոցում, ապա աշխատել որպես բանվոր։ Աշխատելոն զուգընթաց դիմել և ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ստացել է կիբեռնետիկի մասնագիտություն։

Ուսմանը զուգահեռ Գ․ Գինոսյանը պարել է ազգագրական պարի համույթներում, ինչպես նաև զբաղվել է բանահավաքչական աշխատանքներով։

Շուտով ստեղծում է իր պարային համույթը, որն անվանում է Կարին։ Նրա նախնիները գալիս են հայկական պատմական Կարին քաղաքից։

Հայտնի պարուսույցն աչքի է ընկնում նաև մեծ հայրենասիրական ոգով։ Նա առանց վարանելու միացել է հայոց բանակին՝ արցախյան մարտերի մեկնարկի հենց սկզբնական հատվածում։ Գ․ Գինոսյանն ամուսնացած է արդեն երկար տարիներ։ Նա երկու դուստրերի հայր է։

Նրա աղջիկներն են Անին ու Ծովինարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: