Ադրբեջանական Թայմթիվի լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Առողջապահության նախարարի՝ Օկտայա Շիրալիևայի դուստրը կրոնափոխ է եղել: Հայտնի է, որ Նարմին Շիրալիևան, ով ռուսական միջավայրում բավականին հայտնի քաղաքական գործիչ է:
Նա նաև Մոսկվայի տարածաշրջանի մշակույթի փոխնախարարն է եղել ժամանակին. ամիսներ առաջ է ազատվել այդ պաշտոնից:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Նարմինը և իր հայրը պարբերաբար գտնվում են հայկական միջավայրում, սերտ շփումների մեջ են հայերի հետ, նրանք նաև մասնակցել են հայկական կրոնական միջոցառումներին, ինչն էլ ի վերջո բերել է նրան, որ Նարիմանը որոշել է կրոնափոխ լինել:
Նա ընդունել է քրիստոնեությունը, կնքվել, իսկ որպես կնքահայր՝ հանդես է եկել հայտնի հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանը:
Այս տեղեկությունը մեծ իրարանցում է առաջացրել ադրբեջանական միջավայրում: Նրանց հատկապես բարկացրել է այն իրողությունը, որ Նարմինը դարձել է հայկական եկեղեցու հետևորդ: