«Աբուլ, սիրում եմ քեզ շաաատ»․ Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հուզառատ անդրադարձ է կատարել։ «Ծանոթացեք, հարազատ եղբայրս է: Ժամկետային զինծառայող ՝ տան կի հր ամա նատար Ալբերտ Ալեքսանյանը: Մի հրաշք դերասան, ինձ տվեց անցավ: Ուղիղ 44 օր այնքան հրաշալի դերը խաղաց, որ էլ ասելու չի:

44 օր շարունակ մեզ ասում էր «Սաղ լավա»,«մամ ջան ըտեղ իմ պահով ինչ խոսան հանկարծ չհավատաս»,«ես լավ տեղ եմ», «սուպ ենք սարքում, հետո կխոսանք», «քնում եմ կխոսանք» ու էլի նմանատիպ խոսքեր: Ճիշտ է արել։ Առաջին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել (էս ել իրենից չենք իմացել) և ընկերների հետ միասին կռ վել: Վերջին կետը եղել է Շուշին: Իր տանկին անվանում է «գոլդ 888»: Ու ծանր է տանում,որ «սիրելի երկաթը» չկա:

Աբուլ, սիրում եմ քեզ շաաատ: Շնորհակալ եմ, որ հենց իմ եղբայրն ես: Խոնարհումս բոլոր մեր զո հված և ողջ մնացած տղերքին։ Շնորհակալ ենք Ձեզ, ձեր մայրերին: Ես ասել եմ ու կասեմ Իմ զո հված տղերքի համար դուք ՝ այ մեղավորներ պատասխան եք տալու: Երազանքս է, որ բոլորը տուն գան: Մեր գե րի տղերքն այնքան ուժ ունենան, որ կարողան իրենց կյանքի համար պայ քարեն։ Գան, որ գրկենք ու բաց չթողնենք:

Իմ քաջ տղերք, դուք դեռ շաաատ անելիքներ ունեք : Դուք պետք է ուժեղ որդիներ դաստիարակեք: ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ : ՄԵՆՔ ՁԵԶ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԱՆՍԱՀՄԱՆ: Հպարտ եմ, որ հայ եմ ու հայ ես: Մենք էլ այստեղ հնարավորն ու անհնարինը կանենք Ձեզ օգնելու, վի րավոր տղերքին թև ու թիկունք լինելու համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями: