՛՛Սա մեր վերջին պայքարը չի՛՛. այսօր լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Հայ  ժողովրդի պայքարի  դժվարին   քառուղիներում, ժողովրդի ծոցից դուրս են եկել  այնպիսի հերոսներ, որոնց կարծես հենց Աստված է  ուղարկում հայ ժողովրդին փրկելու  համար: Նրանք  մեզ մոտ են գալիս պայծառ լուսատուների պես, նրանց ծնունդը օրհնություն է,  գոյությունը՝  հպրտություն,  նրանք զոհվում են, բայց  փառավոր կերպով շարունակում են մնալ մեր հերոսները,մեր ազգային  հպարտությունն ու պատիվը.  ինչու՞, որովհետև նրանք իրենց անցած ճանապարհով ապացուցում են իրենց անսահման սերն ու նվիրվածությունը հայրենիքի հանդեպ:

Այդ հերոսներից  է  լեգենդար Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն: Այսօր նրա ծննդյան տարեդարձն է: Մոնթեն ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Վիսեյլիա քաղաքում: Նրա ընտանիքը  փրկվել  էր Եղեռնից և  վերահաստատվել  այնտեղ: Եիտասարդության տարիներին Մոնթեն  արդեն իսկ , գտնվելով օտար երկրում,  իրեն նվիրում  է հայ ժողովրդին, նրա պայքարին: Համալսարանում մասնագիտանում է  ՛՛Հնագիտության և ասիական պատմության ՛՛ մեջ:

Շուտով Մոնթեն սկսում է գործնական քայլերի դիմել հայ ժողովրդի վրեժը  թուրքերից լուծելու հարցում: Նա անդամագրվում է  Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին  և ակտիվ մասնակցություն ունենում Վան գործողությանը:

Մոնթեն այնտեղ էր, որտեղ  հայ ժողովուրդը ակտիվ պայքար էր մղում թշնամու դեմ: Երբ սկսկվեց Արցախյան գոյամարտը, Մոնթեն մեկնեց հայրենիք,  Արցախում մասնակցելով և ղեկավարելով  ազատագրության գործը, ստանձնելով Մարտունու շտաբի հրամանատարությունը, կազմակերպելով Քարվաճառի ազատագրումը և  այն վերադարձնելով հայկական ուժերի տիրապետության տակ:

Ցավոք, մեր Մոնթեն , մեր լեգենդը  զոհվեց՝ չհասցնելով լիարժեք վայելել  հաղթանակի պտուղները: Նա զոհվեց դավադիր գնդակից, 1993 թ.հունիսի 12-ին:

Понравилась статья? Поделиться с друзьями: